Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հունաստանում քրդերը և նրանց աջակիցները բողոքի ցույց են անցկացրել Էրդողանի այցի դեմ

Հունաստանում քրդերը և նրանց աջակիցները բողոքի ցույց են անցկացրել Էրդողանի այցի դեմ
09.12.2017 | 00:51

Հունաստանում Թուրքիայի նախագահի այցի դեմ քրդերը և նրանց աջակիցները բողոքի ցույց են անցկացրել, Ռեջեփ Էրդողանին ֆաշիստ, ահաբեկիչ, դիկտատոր ու մարդասպան կոչել, այրել են նրա լուսանկարը: Քրդական դրոշներով, Էրդողանին վարկաբեկող ցուցապաստառներով նրանք Աթենքում երթ են անցկացրել:


Ցուցարարներից Յուսուֆ Օսդեմիրը Reuters լրատվական գործակալությանն ասել է․ «Էրդողանը իր երկրում դիկտատոր է և շատ հանցանքներ է գործել քուրդ ժողովրդի դեմ: Մենք չենք ցանկանում, որ հանցագործ Էրդողանը այցելի այստեղ, Աթենքի քուրդ բնակիչները դուրս են եկել՝ վճռականորեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու»: Քրդերի բողոքի ակցիայի ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել, ոստիկանությունը չի միջամտել, Էրդողանի թիկնապահները ցուցարարների վրա չեն հարձակվել:

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ